Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը  (EUMA) ապրիլի 10-ին անցկացրել է իր 2,000-րդ պարեկությունը սահմանային շրջաններում։
Այս մասին գրառում է արվել Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը  (EUMA գրառում է արել) X-ի միկրոբլոգում։
«Առաքելությանը հանձնարարված է մոնիթորինգ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից և զեկուցել իրավիճակի մասին։
Մենք պարեկություն ենք իրականացնում Եղեգնաձորի, Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Մարտունու և Իջևանի առաջնագծի 6 օպերատիվ բազաներից»,- նշված է առաքելության գրառման մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել