Արցախի թեման դուք ամբողջությամբ փակում եք,  ո՞րն է  Արցախի նկատմամբ Ձեր ռազմավարությունը և ինչո՞ւ է  Արցախի ընտրված կառավարության ներկայությունը, որը պետք է շարունակի Արցախի ճակատագրի համար պայքարը, Ձեզ համար վտանգ ներկայացնում․ այս մասին ԱԺ-ում ՀՀ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Վարչապետը արձագանքեց, որ իրենք  հետևողականորեն աշխատել են խնդիրը լուծելու ուղղությամբ և այդ աշխատանքների արդյունքում է, որ բացել ենք ԼՂ-ի հարցի շուրջ բանակցային գործընթացի շերտեր, որոնք խորը մութ և հեռու անկյուններում, եթե թաքնված էլ չեն եղել, ապա հասանելի էլ չեն եղել։

«ԵԱՀԿ Լիսաբոնի Գագաթաժողովի մասին եմ խոսում, այլ փաստաթղթերի մասին եմ խոսում, այն ինչ ես ասում եմ, խոսում եմ հենվելով այդ փաստաթղթեր վրա։ Ինչ վերաբերում է ԼՂ ներկայացուցիչներին հենց խնդիրն այն է՝ իրենք հրաժարվել են անել դա, ես հենց դա էի ասում։ Մենք նաև տվյալներ ու ապացույցներ ունենք, որ ԼՂ-ի ներկայացուցիչների մի խումբ այնուամենայնիվ ԼՂ-ում բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացրել է՝ եթե շարունակենք գնալ այս ճանապարհով լինելու է  սա,  սա և չեն արձագանքել, թե որն էր իրենց պլանը։ Այսօր մենք նյութեր ունենք, թե որն էր իրենց պլանը, ասում են՝ լավ այստեղ չի լինում կգնանք Հայաստանում իշխանություն կվերցնենք, ի՞նչ է եղել որ։ Սրա մասին է խոսքը և պարո՛ն Օհանյան, Դուք էլ գիտեք սա, Ձեր քաղաքական թիմը չէր թաքցնում ոգևորությունը ԼՂ-ում տեղի ունեցող այդ փոփոխությունների, հրաժարականների և այլնի առիթով։ Հրաժարական տվողները գոնե ասում էին, թե ինչ  է լինելու հաջորդիվ և պետք է արձագանքել այդ վիճակին և չի եղել արձագանք և այդտեղ ավարտվել է ամեն ինչ»,- արձագանքեց Փաշինյանը։

Ինչին ի պատասխան Օհանյանն ասաց, թե Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչ պայամններում են հրաժարական տվել։ «Դուք այստեղ կրավորական կեցվածք էիք ընդունել, երբ բազմակի, տասնյակ անգամ ավել զորքով Ադրբեջանը հարձակվել էր դիրքերի վրա և նաև ներխուժել, մասնատել Արցախը, Դուք այն ժամանակ ասում էիք՝ Արցախի բնակչության նկատմամբ ռազմական ազդեցություն չկա։ Միայն հիմար մարդը կարող է ուրախանալ այն վիճակից ինչ այսօր Արցախն ունի»,- նկատեց նա։

Օհանյանի խոսքով՝ որևէ վտանգ չկա, եթե Արցախի իշխանությունը շարունակի իր գործունեությունը այսօր և այդ իշխանության գոյությունը կարող է հիմք ստեղծել Արցախի ժողովրդի հետ վերադառնալու ճակատագիրը որոշելու ուղղությամբ։

Փաշինյանն էլ արձագանքեց․ «Եղել է հնարավորություն եվրոպական հարթակներում մեկնարկել խոսակցություն Ադրբեջանի հետ, ինչի՞ չի գնացել ԼՂ-ն։ Չի գնացել որովհետև արգելել են ԼՂ-ին և ես չեմ եղել արգելողը։ Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ միայն հիմար մարդը կարող է ուրախանալ առնվազն հայաստանյան հատվածում այո որոշ հիմար մարդիկ իրենց ձեռքերը լվացել են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել