Մոսկվայի Բասմանի դատարանը այսօր կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 11-րդ կասկածյալին՝ Մուհամմադ Զաքիր Շարիպզոդուին։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Շարիպզոդուն ծնունդով Տաջիկստանի Հանրապետությունից է, մեղադրվում է «ահաբեկչական գործողություն կատարելու» հոդվածով:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել:
Տուժածների թիվը հասել է 360-ի, այդ թվում` 11 երեխա, զոհերինը` 144-ի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել