ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փշաինյանին շնորհակալություն է հայտնել նրա առաջնորդության և համագործակցության համար, որը, նրա խոսքով, ուժեղ հիմք է ստեղծում ապագայում համատեղ անելիքների համար:

«Մենք այստեղ ենք վերահաստատելու տրանսատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարգավաճ ապագայի և ավելի ինտեգրված, խաղաղ Հարավային Կովկասի համար: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ցանկանում ենք՝ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, հարևանների հետ՝ հաշտ», - ասել է Բլինկենը:

Նա հավելել է,որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են գործընկեր լինել և այս օրը դրա ապացույցն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել