Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին X սոցիալական ցանցում եբրայերեն գրառում է հրապարակել, որում Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա հարձակումից հետո սպառնալիք է հնչեցրել Իսրայելի հասցեին։

«Աստծո օգնությամբ մենք կստիպենք սիոնիստներին զղջալ Դամասկոսում Իրանի հյուպատոսության դեմ կատարած հանցագործության համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Երկուշաբթի երեկոյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության շենքին իսրայելական ավիահարվածի մասին։ Հյուպատոսության շենքում է գտնվում նաև Սիրիայի Արաբական Հանրապետությունում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը, որը հարձակման ժամանակ չի տուժել։ Հյուպատոսության շենքն ամբողջությամբ ավերվել է հրթիռային հարձակման հետևանքով։ Հրաձակման հետևանքով զոհվել է իրանցի 7 զինվորական:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել