Lurer.com-ը գրում է.

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«2016-ի ապրիլին Ալիևի պլանը տապալվեց։ Մեր բանակը արժանի դաս տվեց թշնամուն, իսկ Ալիևը պատերազմից հետո ասաց, որ «փակ դռների հետևում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։

2016-ի ապրիլին հայը հաղթեց եւ մարտի դաշտում, եւ բանակցային սեղանին/Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները վկա/: Հաղթեցինք նաեւ, քանի որ երկիրը տեր ուներ՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան։ Իսկ 2020-ին էլ խայտառակ պարտվեցինք, քանի որ թե բանակը, թե երկիրը անտեր էին…լայվով վարչապետը փուռը տվեց մեր ազգի հաղթանակները։

Հ.Գ. Միեւնույն ժողովուրդը ,նայած ով է նրան առաջնորդում,կարող է եւ հրաշագործություններ անել,եւ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջեւ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել