Hraparak.am-ը գրում է․

Տարածքը իրավունքի և պարտականությունների մասին է նաև: Տարածքներն արձանագրվում են նաեւ իրավունքների ու պարտականությունների մասին որոշակի պատկերացումներով: Հետեւաբար, երբ խոսում ենք ժողովրդապետության եւ Հայաստանի պետության մասին, շատ կարեւոր է, որ մենք արձանագրենք մեր պատկերացումները ինքնիշխան իրավունքների և պարտականությունների մասին: Այս մասին Tiktok-ում հրապարակած հերթական տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում մեր ինքնիշխան իրավունքների ու պարտականությունների տարածքի վերաբերյալ պատկերացումները հաճախ զրկված են եղել կոնկրետությունից: Սա վերաբերում է բոլորիս: Բայց ուզում եմ ասել նաեւ, որ վերլուծությունը մեզ պետք է հանգեցներ այն մտքին, որ չի կարող տարածքը լինել անորոշ, կոնկրետությունից զրկված, իսկ իրավունքը՝ կոնկրետ: Այս առումով այն, որ իրավունքը եւ պարտականությունները մեր երկրում շատ հաճախ կոնկրետության մեջ եւ արդյունավետ չեն գործել, թերեւս կապ ունի նրա հետ, որ մեր ինքնիշխան տարածքի մասին մեր պատկերացումները առնվազն միշտ չէ, որ կոնկրետ են եղել: Այս առումով է նաեւ, որ մենք կարեւորում ենք մեր ինքնիշխան տարածքի կոնկրետացումը, որովհետեւ դա կկոնկրետացնի մեր իրավունքների ու պարտականությունների համակարգը»,- նշում է Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել