Դավիթ Գյուրջինյանը վերընտրվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
Այս մասին տեղեկանում ենք համալսարանի պաշտոնական էջից։
«Սիրով տեղեկացնում ենք, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքում բ.գ.թ., դոցենտ Դավիթ Սևանի Գյուրջինյանը միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի պաշտոնում։
Շնորհավորում ենք Դ. Գյուրջինյանին և մաղթում արգասաբեր աշխատանք»,-ասված է հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել