Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մարտի 29-ին, փոսի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:00-ի սահմաններոմ Հալաբյան փողոցում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ, ճանապարհին առկա փոսի պատճառով բախվել են 36-ամյա Արտյոմ Մելիքյանի վարած «Toyota Camry» և 37-ամյա Սուրեն Սարգսյանի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը փոսն է եղել, քանի որ տևական ժամանակ է՝ այն կա, սակայն քաղաքապետարանը չի բարեհաճում այդ փոսը փակել:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2024/03/29/1258632
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել