Lurer.com-ը գրում է.

Շարունակելով թարմացնել իշխանական պաշտոնյաների հիշողությունը և վերհանել այն դրվագները, որտեղ վերջիններս հակասում են նախկինում իրենց իսկ հայտնած մտքերին, այսօր կանդրադառնանք ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին և վերջերս ԲՏԱ նախարար նշանակված Մխիթար Հայրապետյանին:

Մեկ տարի առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր․  «Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ Դա մեր տրամաբանությանը շատ մոտիկ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ, մենք լուծումներ կգտնենք։ Այսինքն` «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես` Հայաստանում մի քանի ճանապարհներն օգտագործել»: Այսինքն՝ Գրիգորյանը չի հերքում, որ միջանցքներ և ճանապարհներ կարող են բացվել:

Բառացիորեն շամիսներ առաջ էլ Գրիգորյանը հայտարարել է, որ  Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց:

Մեկ այլ օրինակ՝ կրկին նախորդ տարի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել: «Մինչև այս պահն անկլավների հարց չի բարձրացվել: Կարելի է ասել, որ երկու կողմից էլ (Հայաստանի և Ադրբեջանի- խմբ)անկլավ կա, և դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում և այն դեռևս չի  քննարկվել: Մեր հույսն այն է և հնարավոր լուծման տարբերակն այն է, որ  Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, կա այսպիսի հարց, թե ինչպես են դրանք առաջացել, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց ընդհանուր երկարաժամկետ տարբերակը սա է»,- ասել է Գրիգորյանը։

Մինչդեռ ուշագրավ է, որ դրանից առաջ Գրիգորյանն այլ հայտարարություններով էր հանդես գալիս: Մասնավորապես, Արմեն Գրիգորյանը 2021 թվականի դեկտեմբերի 21-ին հայտարարել էր՝ անկլավների հարց չկա, քանզի մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում անկլավներ չկան: «Եղել են սովետական շրջանում տարբեր տարիներին տարբեր սովխոզների միջև տարածքների փոխանակում, բայց դրանք անկլավներ չեն: Ուստիև, կարծում եմ, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում Հայաստանի ներկայիս սահմանները առանձնապես չեն փոխվի, քանզի անկլավների հարց ՀՀ տարածքում առկա չէ, կա Արծվաշենի անկլավի հարցը, որը ներկայումս գտնվում է Ադրբեջանի տարածքում»,- հավաստել էր Անվտանգության խորհրդի քարտուղարը:
 

Այժմ անդրադառնանք Մխիթար Հայրապետյանին: Ահա թե ինչ կարծիք ուներ այն ժամանակ դեռ ընդդիմադիր Հայրապետյանը տարածքներ զիջելու վերաբերյալ:

Возможно, это изображение 1 человек и текст

Բայց արի ու տես, որ մինչ այս պահը Հայրապետյանը չի վիրավորվել այն փաստից, որ իր քաղաքական թիմի ղեկավարը զիջել է Արցախը, այժմ էլ զիջում է Տավուշը և շուտով թերևս կհասնի մյուս մարզերին էլ: Նա ընդամենը գտնում է, որ 44-օրյա պատերազմը մեզ մտորելու առիթ է տվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել