Lurer.com-ը գրում է.

«Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրյալները հարցաքննության ժամանակ պատմել են, որ հարձակումից հետո իրենք գնում էին Կիև՝ վարձատրության համար, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն Telegram–յան ալիքում։

«Համակարգողի հանձնարարությամբ ահաբեկիչները հանցագործությունը կատարելուց հետո մեքենայով շարժվել են դեպի ռուս-ուկրաինական սահման, որպեսզի այնուհետև հատեն այն և հասնեն Կիև՝ իրենց խոստացված պարգևը ստանալու համար»,- ասվում է հրապարակման մեջ։

Նրանք հայտնել են, որ իրենց գործողությունները ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ համերգասրահի վրա հարձակումից հետո համակարգել է ինչ-որ տղամարդ՝ Telegram-ում ձայնային հաղորդագրությունների միջոցով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել