«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը։

Երևանում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում մարտի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել