Կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հայտնել է, որ գլխավոր դատախազությունն սկսել է էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովային օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգը։ Այս մասին տեղեկացրել է SHOT Թելեգրամ-ալիքը։

Նրա խոսքով՝ գերատեսչությունը համապատասխան խնդրանք է ուղարկել արդարադատության նախարարություն։ Ընթացակարգն սկսելու պատճառ են դարձել երգչուհու խոսքերն այն մասին, որ նորմալ մարդիկ չեն պատրաստվում վերադառնալ Ռուսաստան։

Բացի այդ, երգչուհին ենթարկվել է քննադատության, քանի որ ոչ մի կերպ չի արձագանքել ահաբեկչությանը, որը տեղի է ունեցել մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել