«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ քաղբանտարկյալներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի, իսկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում` Մամիկոն Ասլանյանի և Նարեկ Մալյանի հետ:
Բոլոր կարգի սահմաններ անցած իշխանությունը շարունակում է իր` քաղաքական բռնաճնշումների և խոսքի ազատության սահմանափակման քաղաքականությունը, իսկ ՀՀ-ում ներկայացված և ավանդաբար մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից խոսող տարբեր դիվանագիտական առաքելություններ շարունակում են անտեղյակ ձևանալ:
Հիշեցնեմ, որ 9 ամսից ավելի անազատության մեջ է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ նրա և մյուս տղաների գործով դատական նիստերը վաղուց խեղկատակության են վերածվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել