Hraparak.am-ը գրում է․

2021 թվականի արտահերթ ընտրություններին և դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր, որ պողպատյա մանդատ ունի: Այն ժամանակ ՀՀ կեղծապատկերի փոխարեն ինքը մուրճն էր թափ տալիս, դրսում իրեն հռչակել էր ժողովրդավարության միջնաբերդի կարգավիճակում։ Ժողովրդավարության միջնաբերդը պետք է արտահայտի ժողովրդի կամքը։ Մարզային մեր բոլոր այցերը ցույց տվեցին՝ այն ժողովուրդը, որը 2021-ի արտահերթ ընտրություններին 80 և ավելի ձայն է տվել այս կառավարությանը, այդ կառավարությանը համարում է թշնամի:

Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է շարժման ներկայացուցիչ Նարինե Դիլբարյանը:

«Սկզբից խնդրում էին մեզ, որ ճանապարհ ու ելք ցույց տանք, որովհետև արդեն հոգնել էին արձանագրել, թե ինչ է արել, ինչպիսի սխալներ է թույլ տալիս այս կառավարությունը։ «Միասինը» ձեռնարկում է այս գործընթացը՝ ցույց տալու, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ Սահմանադրությունն իր համապատասխան կետերով՝ կառավարության գործունեությանը վերաբերող, Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքը, որտեղ ամրագրված է, որ կառավարությունը ու նրա ղեկավար վարչապետը արտաքին ու ներքին քաղաքականությունն իրականացնում է՝ ելնելով Ազգային ժողովում հաստատված ծրագրի հիմնադրույթներից»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել