Lurer.com-ը գրում է.

Կրասնոգորսկի հիվանդանոցի վիրաբույժ Կարեն Պողոսովը լրագրողներին պատմել է, թե ինչպես են բժիշկներն աշախատել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության օրը։ Նրա մեկնաբանությունը Telegram-ում հրապարակել է «Известия»-ն։

Վիրաբույժի խոսքով՝ առաջին անգամն էր, որ հիվանդանոցը մեծ թվով վիրավորներ էր ստացել։ Սակայն բժիշկներն արել են այն ամենը, ինչ կարողացել են, նշել է նա։ «Ծանր վնասվածքներ են եղել, որոնց եթե մենք պատրաստ չլինեինք, վստահեցնում եմ, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ կլիներ»,- ասել է բժիշկը։

Կարեն Պողոսովը առաջին անգամ չէ, որ աշխատում է նման տուժածների հետ․ 1992-2001թթ. Արցախում ծառայել է որպես ռազմական վիրաբույժ։

Բժշկի խոսքով՝ միայն ահաբեկչության մասին իմանալուց հետո հիվանդանոցի բոլոր բուժաշխատողները ինքնակամ վերադարձել են տուժածներին օգնություն ցույց տալու։ 

«Դա ինձ քիչ թե շատ ծանոթ էր, քիչ թե շատ հանգիստ էի։ Ավելին, իմ մեջքին կանգնած էին երիտասարդ գործընկեր-վիրաբույժներ, որ ասում էին՝ իսկ մենք կհաղթահարենք։ Ստացվեց, արեցին։ Եվ այսօր մաքուր խղճով կարող ենք յուրաքանչյուրի աչքերին նայել», - պատմել է արցախցի բժիշկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել