ՀՀ նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ անդամների ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին:

Արարողությունից հետո լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին Սերժ Սարգսյանին, սակայն չպատասխանեց ոչ մի  հարցի:

Ծաղիկներ խոնարհելուց հետո նա քայլեց դեպի մեքենա ու հեռացավ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետ, պետական և քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 17-րդ տարելիցն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել