Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կատարելու համար մեղադրվողներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, Instagram-ում Ստամբուլից լուսանկարներ էր հրապարակել։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Փետրվարի 23-ին Շամսիդին Ֆարիդունին Ստամբուլից ութ լուսանկար է հրապարակել։ Գրեթե բոլոր լուսանկարներում նշվում է «Աքսարայ, Ստամբուլ» աշխարհագրական դիրքը:

Հրապարակումների թվում կան նաև մեղադրյալի լուսանկարները, որոնք արվել են Ֆաթիհ մզկիթում:

Մարտի 25-ի գիշերը Մոսկվայի Բասմանյան դատարանը երկու ամսով ձերբակալել է չորս անձի, որոնք մեղադրվում են Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարելու համար։ Վերջին տվյալներով՝ զինված հարձակման զոհ է դարձել 137 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Մահացածների ինքնությունը պարզելու ընթացակարգը սկսվել է, պարզվել է 68 անձի ինքնությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել