Մոսկվայում՝ Crocus City Hall համերգասրահում «Պիկնիկ» ռոք խմբի համերգի նախօրեին ահաբեկչություն է տեղի ունեցել։ Այցելուների թվում էր հեռուստահաղորդավար և կատակերգու Սերգեյ Սվետլակովը։ Նա «Պիկնիկի» մեծ երկրպագուն է և աշխատում է բաց չթողնել նրանց ոչ մի համերգ։ 

Ողբերգությունից մի քանի ժամ անց նա երկրպագուներին հայտնել է, որ իր և իր ընտանիքի հետ ամեն ինչ լավ է. «Մենք ողջ ենք... Առողջություն բոլորին: Ցավակցում եմ բոլոր տուժածներին... Սարսափ էր»,- գրել է արտիստն իր տելեգրամյան ալիքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել