«Նման պաշտոնյայի մակարդակով այցը հաստատում է, որ այդ ուղղությամբ ակտիվությունը մի քանի անգամ ավելացել է... Հարավային Կովկասում, կարծես թե, խնդիրները նվազել են, իսկ ո՞ւմ դա կարող է դուրս գալ Արևմուտքում: Արևմտականներին հանգիստ չի տալիս այն փաստը, որ այդ պետությունները փոխգործակցում են, այն, որ նրանք մոտենում էին խաղաղության պայմանավորվածություններին: Նրանց դուր չի գալիս այն փաստը, որ այդ պետությունները շփվում են Մոսկվայի հետ»,- ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը փորձում են քանդել տարածաշրջանի երկրների կապերը, այդ թվում՝ Մոսկվայի հետ:
«Իհարկե, ՆԱՏՕ-ն առավելագույն նպատակ է դրել՝ Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում և ընդհանուր առմամբ թեժացնել իրավիճակը տարածաշրջանում»,- ասել է Զախարովան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել