Lurer.com-ը գրում է.

Բուքինգհեմյան պալատը սոցցանցերում հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հանդիպել է Կորեական պատերազմի վետերանների հետ և հրապարակել միջոցառման ընթացքում արված լուսանկար։ Դա տեղի է ունեցել միապետի մահվան մասին մամուլում հայտնված լուրերի ֆոնին։

«Թագավորն այսօր առավոտյան Բուքինգհեմյան պալատում հանդիպել է Կորեական պատերազմի վետերանների հետ՝ նշելու զինադադարի ստորագրման 70-ամյակը, որը վերջ դրեց հակամարտությանը», - ասվում է պալատի հայտարարության մեջ:

Ավելի վաղ մի շարք ռուսական տելեգրամյան ալիքներ կեղծ տեղեկություն էին տարածել, թե Չարլզ III-ը մահացել է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել