Բարձր եմ գնահատում ձեր անձնական առաջնորդությունն առ այն, որ դուք հստակ արտահայտվում եք խաղաղության օգտին և հավատարիմ եք ժողովրդավարության արժեքներին: Այս մասին հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ իր և Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսի ժամանակ:

«Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին ու գործողություններին: Մենք քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը, այն կարևոր է Եվրոպաատլանտյան անվտանգության համար, քանի որ հիմա կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնելու երկարատև հակամարտությունից հետո, կոչ եմ անում երկու երկրներին համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման համար», - նշեց Ստոլտենբերգը:

Նա նաև հավելեց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտումներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել