Եթե մենք տեսնենք, որ չենք կարողանում կենսագործունեության լիարժեք ապահովման լուծումներ գտնենք, ես կգամ ձեզ կասեմ՝ ժողովուրդ ջան դուք 100 տոկոսով ճիշտ էիք, գնացինք «բուքսավատ» արեցինք, հարցերը չկարողացանք լուծենք:

Այս մասին Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես նկատի ունեմ մեզ թողեք մենք այդ ճանապարհով գնանք, մենք ձեր թշնամին ու մեր թշնամին չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք, մենք ասում ենք թողեք այդ ճանապարհով գնանք, գան ասենք՝ այս հարցի պատասխանը չունենք, դուք ճիշտ էիք, եկեք խելք խելքի տանք լուծենք էս հարցը:

Սա է մեր ասածը, թողեք ինչ-որ ժամանակ աշխատենք,  ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, ուրիշ լուրերի չհավատեք, որովհետև եթե լուր լինի մենք կգանք ձեզ կասենք»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել