Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի բնակչուհին պատմել է, որ ինքն իրեն համարում է շուն և ապրում է վանդակում, գրում է Independent-ը։

Ամերիկուհին, ով իրեն Մյաու Դելին է անվանում, ասել է, որ իրեն ոչ թե մարդ է զգում, այլ շուն, ինչի պատճառով էլ վարում է կենդանու կենսակերպ։ Կինն ապրում է մեծ վանդակում, որտեղ քնում և ուտում է, ինչպես նաև զբոսնում է մարդկանց հետ, ովքեր դրա համար գումար են վճարում։ Նա պնդում է, որ ռոմանտիկ հարաբերություններ չի ունեցել տղամարդկանց հետ և մտադիր չէ որևէ մեկի հետ հարաբերություններ հաստատել։

Մյաուն իր ապրելակերպի շնորհիվ երկրպագուներ է ձեռք բերել։ Մարդիկ ակտիվորեն բաժանորդագրվում են նրա սոցիալական ցանցերին։ Այնուամենայնիվ, կան նաև օգտատերեր, ովքեր քննադատել են աղջկան։

«Իսկ երբ հիվանդանում է, գնո»ւմ է անասնաբույժի մոտ», - կատակել է օգտատերերից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել