shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում, «Արծվի թևերի» մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Պողոսյանի վարած Mercedes G500 և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Հրայր Մհերյանի վարած ZIL մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկություն՝ վթարի մեղավորը եղել է ZIL-ի վարորդը, ով փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս վարորդի համար, ինչ էլ դարձել է վթարի պատճառ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել