Lurer.com-ը գրում է.

«Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատում է իր շարունակական հանձնառությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի՝ «Նովրուզի» կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորանքում, գրում է APA-ն։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ վերահաստատում է իր շարունակական հանձնառությունը մեր երկրների միջև գործընկերությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն, որը կնպաստի ապագա սերունդների և տարածաշրջանի անվտանգությանը»,-ասվում է շնորհավորական տեքստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել