Երևանի սրտում գործող «Ժողովուրդների բարեկամության» շքանշանակիր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն արդեն բարեկարգ սանհանգույցներ ունի։ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են թատրոնի մեծ և փոքր դահլիճների հին սանհանգույցները։ Վերանորոգման համար Բանկը տրամադրել է 28 միլիոն ՀՀ դրամ։ Հարկ է նշել, որ վերանորոգումն իրականացվել է հայկական ոճով՝ բացառապես հայկական քարերի կիրառմամբ՝ չխախտելով շենքի ընդհանուր ճարտարապետական տեսքը:

Թատրոնն իր գործունեության 87 տարվա ընթացքում սիրվել է ու դարձել երևանցիների, քաղաքի հազարավոր հյուրերի մշակութային կյանքի կարևոր մասը։ Պուշկինի, Բուլգակովի, Չեխովի, Իոնեսկու և այլ հանճարների գործերի յուրահատուկ բեմադրություններով տարբեր սերունդների հանդիսատեսի բարձր գնահատանքին արժանացած թատրոնն այսօր էլ հանդիսատեսի մեծ հոսք ունի, ինչը ենթադրում և պարտավորեցնում է ունենալ ոչ միայն հյուրընկալ ու գեղեցիկ դահլիճ, այլև ներկայանալի ենթակառուցվածքներ։

Ֆասթ Բանկը շարունակելու է դիտարկել Հայաստանի մշակութային ոլորտի խնդիրները, աջակցել դրանց լուծմանը և խթանել ոլորտի զարգացումը։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել