Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը Երևանում թմրամիջոցներ է ձեռք բերել և այն իրացնում է։

Տեղում ՊԾ Երևան քաղաքի աշխատակիցները պարզում են, որ գեղարքունիքցին հերթական անգամ ժամանել է Երևան և պետք է իր «սև գործը» կատարի։

Տեղում պարզվում է, որ նա գտնվում է Անդրանիկի փողոցում և 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սամվել Սողոմոնյանն ու Դավիթ Ասատրյանը հայտնաբերում են կասկածյալին, ում թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մալաթիայի բաժին։

Արդեն ոստիկանությունում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է փաթեթ՝ զիպ տոպրակներով և ժապավեններով փաթեթավորված, որոնց մեջ առկա է լինում շագանակագայն կոշտ զանգվածներ՝ ընդհանուր 21․45 գրամ քաշով։

Փաստերի ճնշման տակ կասկածյալը, ով Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Պ․-ն է հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ինքը վերցրել ՝ «Տելեգրամ» սոցիալական կայքի օգտատիրոջ նշած X վայրից և դրանք ինքը պետք  է այդ օգտատիրոջ մատնանշած վայրերում հետագայում տեղադրեր ու դրա դիմաց իրեն խոստացել էին գումար։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Շամշյանի տեղեկություններով՝ Վարդան Պ․-ն աշխատում է Երևանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում ու երբ պարեկները նրան նկատել են, փորձել է դիմել փախուստի, սակայն անարդյունք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել