Tert.am Life-ը գրում է․

Լոս Անջելեսում ավարտվել է Օսկարի հերթական մրցանակաբաշխությունն ու կարմիր գորգի արարողությունը: «Օսկար 2024»-ի ամենաշատ մրցանակները ստացել է Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր»-ը։ Tert.am Life-ը ներկայացնում է կարմիր գորգի արարողությունը, ոճային կերպարները՝ ֆոտոշարքով:

Զենդայան ներկայացել էր Armani Privé զգեստով և Bulgari զարդերով: 

Արիանա Գրանդեն՝ Giambattista Valli «ամպային» զգեստով և Tiffany & Co. զարդերով: 

Անյա Թեյլոր-Ջոյը, Գաբրիել Յունիոնը և Միշել Յեոն կարմիր գորգին փայլել են արծաթե կերպարներով: Անյա Թեյլոր-Ջոյը՝ Christian Dior զգեստով, Գաբրիել Կարոլինա Հերրային՝ «մետալիկ» զգեստով:

Էմմա Սթոունը «Օսկար 2024»-ի մրցանակաբաշխությանը ստացել էր իր կարիերայի ընթացքում 2-րդ մրցանակը: Louis Vuitton-ի զգեստը ամենապատասխանատու պահին «չարդարացրեց» իրեն և բեմ բարձրանալիս կայծակաճարմանդը պոկվեց: 

«Սևզգեստ հայտնիները». Մարգո Ռոբինը, որը ձերբազատվելով բարբիի կերպարից կրում էր  Versace-ի մուգ շագանակագույն զգեստը, էլեգանտ Եվա Լոնգորիան՝ Tamara Ralph-ի սև հանդերձանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել