Դա Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պարտականությունը չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ ադրբեջանցի զինծառայողին Հայաստանը որպես բարի կամքի դրսեւորում որոշել է վեռրադարձնել Ադրբեջանին:

Դիտարկմանը, որ գուցե այդ ադրբեջանցի զինծառայողը դիվերսա՞նտ է եղել, չի մոլորվել, Ասրյանն ասաց. «Եթէե ուշի-ուշով հետեւել եք, քննություն է անցկացվել համապատասխան քննչական մարմիններում եւ նրա դիվերսանտ լինել-չլինելու հարցը որոշվում է հենց քննչական կոմիտեում կատարված գործառույթների արդյունքում»:

հարցին՝ ինչ-որ բանի դիմա՞ց է ադրբեջանցի զինծառայողը տրվում Ադրբեջանին, նա արձագանքեց. «Դա ԳՇ պետի գործառույթը չէ»:

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հիշեցնենք, որ վերջինս Հայստանի սահմանը հատել էր Տեղ գյուղի սահմանի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել