Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց և Դավիթ Անհաղթ փողոցների հատման վայրում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրին տեղադրված եռագույն դրոշի բետոնե պատվանդանին:  

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Բետոնի հարվածից վնասվել է թույլատրելի հատվածում կայանված BMW, Opel, Toyota և Jeep մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել