Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ում զույգը 2 միլիոն դոլարով տուն է գնել ու ննջասենյակում հայտնաբերել անծանոթի, ով հրաժարվում է հեռանալ, գրում է Mirror-ը։

68-ամյա տարեց ամուսիններ Սյուզանա և Ջոզեֆ Լանդաները Նյու Յորքում 2 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն են գնել, նոր տանը նրանք ծրագրել էին խնամել Դաունի համախտանիշ ունեցող որդուն՝ Ալեքսին։ Սակայն տեղափոխվելիս ընտանիքը ննջասենյակներից մեկում հայտնաբերել է Բրեթ Ֆլորես անունով տղամարդուն։

Անծանոթը կտրականապես հրաժարվել է դուրս գալ տնից։ Փաստաթղթերի համաձայն՝ տան նախկին սեփականատերը վճարել է Ֆլորեսին, որպեսզի նա հոգ տանի գույքի մասին, քանի դեռ սեփականատերերը բացակայում են: Ջոզեֆը պնդում է, որ Բրեթը նույնիսկ վարձով սենյակների գովազդ է տեղադրել համացանցում։

«Ես արթնանում և քնում եմ մի մտքով՝ «Ե՞րբ է այս տղան գնալու»: Մենք չէինք կարող դրան հավատալ», - դժգոհել է Ջոզեֆը:

Տան նոր տերերը և Ֆլորեսը առնվազն 5 անգամ եղել են դատարանում, սակայն ամեն անգամ հայցը հետաձգվում է այն պատճառով, որ Բրեթը չի կարողանում փաստաբան գտնել։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել