Ադրբեջանի ջրային ռեսուրսների պետական գործակալության նախագահ Միքայլով Զաուրը ահազանգել է, որ ջրային պաշարների հարցում Ադրբեջանը հայտնվել է ոչ նախանձելի իրավիճակում: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Ադրբեջանի ջրային պաշարները գրեթե կիսով չափ կրճատվել են՝ հասնելով 17 մլրդ խմ-ի. պահանջվում է ջրի նոր աղբյուրների ստեղծում:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ազերի պաշտոնյայի հայտարարությունը լավ առիթ է չարախնդալու ու ուրախանալու՝ «Որքան թշնամուն՝վատ, այնքան մեզ՝ լավ» սկզբունքով,սակայն դա՝ առաջին հայացքից:

Գաղտնիք չէ, որ պատերազմները մղվել ու մղվում են նախևառաջ ռեսուրսների համար: Նոր տարածքներ գրավելու իմաստը հենց հնարավորինս շատ ռեսուրսներ ունենալն է: Ադրբեջանում ջրային ռեսուրսների ակաս միշտ է զգացվել, բայց վերջին տարիներին իրավիճակը բավական սրվել է, ինչի պատճառով մեծացել է Սևանա լճի արևելյան ափ դուրս գալու գայթակղությունը:Երբ Իլհամը սպառնում է Վարդենիսը դարձնել «Բասարգեչար» կամ ոտքերը թրջել «Գյոյչայում», նա դա անում է՝ ոչ միայն հայերից վրեժ լուծելու նպատակով, այլև՝ շատ ավելի հեռահար. Սևանի ջրային պաշարները կարող են փրկություն դառնալ Ադրբեջանի համար ստեղծված անբարեհույս իրավիճակում:

Եթե պատերազմ սկսվեց, այդ պատերազմը լինելու է նախևառաջ Սևանի համար. ազերիները նպատակ ունեն եթե ոչ ամբողջությամբ, ապա առվազը հայերի հետ միասին տնօրինել Սևանի ջրային ռեսուրսները, քանի որ հակառակ դեպքում Ադրբեջանի ամբողջ արևմուտքը տեսանելի հեռանկարում կարող է դառնալ անապատ:

Նիկոլը հաստատ դեմ չի լինի դրան…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել