Սա առաջին անգամը չէ, որ «Բածկան» շոյում է Նիկոլի գլուխը, ուղղակի շոյանքի այս մի սեանսն աչքի է ընկնում նրանով, որ, փաստորեն, տեղի է ունենում Զելենսկիի՝ Հայաստան մոտալուտ այցի մասին տեղեկությունների ու ՀԱՊԿ- Հայաստան հարաբերություններում նկատվող լարման ֆոնին: Միագամից հարց է առաջանում՝ ի՞նչ հեռահար նպատակով է «Բածկան» Նիկոլին շոյում:
Երևի մտածում են, թե եթե շարունակեն մեղադրել Սերժ Սարգսյանին՝ իրականությունը ցինկաբար գլխիվայր ներկայացնելով, Նիկոլը դուրս չի գա ՀԱՊԿ-ից, Արևմուտքի թելադրանքով չի անցնի հակառուսական դաշտ՝ պահպանելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները: Գուցե «Բածկան» ու նրա միջոցով մեսիջներ հղողները հասկացնում են Նիկոլին, որ եթե հետ դառնա իր խոտոր ճանապարհից, ապա պատրաստ են ներել նրան ու ժողովրդի ձեռքը չգցել, գուցե հասկացնում են, որ պատրաստ են նրան «կռիշ կանգնել»՝ ՀԱՊԿ-ի բոստանը քար չնետելու: Այլ բացատրություն, թե ինչու է «Բածկան» պարբերաբար Նիկոլի մորուքը շոյում, կա՞:
Շոյեն-չշոյեն, Նիկոլն իր իշխանության պահպանման համար սեփական կնկան էլ կծախի, «Բածկային» էլ, «Բածկայի» տիրոջն էլ՝ անգամ ախ չքաշելով:
Փաստորեն՝ Լուկաշենկոն ողջունում է Արցախի ժողովրդի ցեղասպանությունը՝ կատարվածը «ճիշտ լուծում» համարելով: Ֆիքսեցինք…
Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել