Lurer.com-ը գրում է.

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը չէր հարձակվի Իսրայելի վրա, եթե Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն չսկսեր Ուկրաինայի տարածքում։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Il Giornale թերթին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ եթե Ռուսաստանը չներխուժեր Ուկրաինա, ապա, ամենայն հավանականությամբ, «ՀԱՄԱՍ»–ը նման հարձակում չէր գործի Իսրայելի վրա։ Անխուսափելի էր, որ իրավունքի վրա հիմնված միջազգային համակարգի նման լուրջ խախտումը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կողմից, կասկադային հետևանքներ կունենա աշխարհի այլ տարածքների և տարածաշրջանների համար՝ Մերձավոր Արևելքից մինչև Բալկաններ և մինչև Աֆրիկա», - ասել է նա:

Մելոնիի խոսքով՝ հակամարտությունների նոր բռնկումներ ի հայտ կգան ամբողջ աշխարհում, քանի դեռ Ուկրաինայում չի վերականգնվել միջազգային լեգիտիմությունը։

Վարչապետն ընդգծել է, որ Արևմուտքն իր ողջ էներգիան պետք է ուղղի Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը և արդար ու կայուն խաղաղության հաստատմանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել