Մինչ Երևան ժամանած ռուս փորձագետները նախազգուշական հայտարարություններով են հանդես գալիս՝ բաց տեքստով զգուշացնելով՝ եթե Հայաստանը դառնա հակառուսական հարթակ, ապա հետևանքները շատ տխուր կլինեն (նրանք ընդամեը փոխանցում են պաշտոնական Կրեմլի մեսիջները), հայաստանյան ԱԳՆ-ն է արձագանքել Զելենսկիի՝ Հայաստան այցի մասին տարածվող լուրին: Մասնավորապես՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Բադալյան Անին ասել է.«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»: Այսպիսով՝ խոսնակը ոչ այն է հերքել, ոչ այն է հաստատել է տարածված լուրերը, ինչը թույլ է տալիս եզրահանգել, որ Զելենսկին շոտով կարող է Երևանում սեղմել Նիկոլի ձեռքը: Ի դեպ՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վալոդը Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների՝ Զելենսկիի հետ հանդիպման շրջանակներում հանդիպել է նրան, բայց թե կոնրետ ինչ են քննարկել, չի խոսվում:

Ֆրանսիա կատարած Նիկոլի այցը, փաստորեն, կարող է իսկապես տխուր հետևանքներ ունենալ Հայաստանի համար. նրան ակնհայտորեն բացատրել են, որ եթե շարունակի խուսանավել, ապա կկորցնի ոչ միայն պաշտոնը, այլև կարող է դատարանի առջև կանգնել: Նիկոլն իր համար որոշում է ընդունել անցնել ընդգծված հակառուսականության դաշտ՝ պահպանելու իշխանությունը, իսկ թե դրա հետևանքով Հայաստանի հետ ինչ կլինի, նա թքած ունի:

Եթե իսկապես Զելենսկին հայտնվի Երևանում, ապա Մոսկվայում դա կարող են ընդունել որպես բացահայտ մարտահրավեր՝ դրանից մեզ համար բխող բոլոր կործանարար հետևանքներով: Մոսկվան բաքվի միջոցով Հայաստանին բաց պատերազմ կհայտարարի՝հարկ եղած դեպքում Իլհամի համար անհրաժեշտ սպառազինությունն անձամբ մատակարարելով:

Ի՞նչ է պետք է Արևմուտքին: Արևմուտքին պետք են նոր պրոբլեմներ՝ Մոսկվայի գլխին: Արևմուտքին պետք է, որպեսզի Մոսկվան սեփական ձեռքերով խեղդի իր համար կարևոր երկրներին՝ այդպիսով ինքնավնասվելով: Ուկրաինայի հետ հենց դա է տեղի ունենում, և հենց այդպես է լինելու նաև Հայաստանի դեպքում, եթե Նիկոլը համը հանի:

Հետխորհդային երկրների շարքում ռուսների կողմից ամենախորը գաղութացված երկիրը Հայաստանն է թերևս, ինչը նշանակում է, որ հարկ եղած դեպքում Հայաստանի լիկվիդացիան կարող է նույնիսկ օրերի հարց լինել Ռուսաստանի համար: Նիկոլը գիտակցո՞ւմ է, որ Ուկրաինայի ներկայիս վիճակը կարող է երազանք թվալ հայերիս համար, քանի որ նրանց գոնե հարյուրավոր միլիարդների զենք են տալիս՝ իրենց պաշտպանելու համար, մինչդեռ հասկանալի չէ՝ մեր զենքը որտեղից է գալու է, ինչ ուղիներով է երկիր մտնելու, եթե նույն Իրանի համար ևս կենսական սպառնալիք է Հայաստանի ուկրաինացումը; Թուրքիայո՞վ է գալու այդ զենքը, թե՞ Վրաստանով, որ 44-օրյայի ժամանակ փակել էլ սահմանը:

Նիկոլի տերերը որոշել են իսկապես վարի տալ Հայաստանը՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը մեզ համար վարդագույն երազ դարձնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել