Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներն անընդունելի են»։

Բայրամովը Բաքվում Կլաարի հետ քննարկել է Ադրբեջանի հարաբերությունները ԵՄ-ի հետ և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նա հայտարարել է, թե «հայկական վերջին սադրանքը նպատակ ուներ խաթարել խաղաղության գործընթացը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել