«Հայ համայնքի նեկայացուցիչների» ու Նիկոլի միջև կայացած հանդիպման վերաբերյալ բավական հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ թե՛ մամուլը, թե՛ այդ հանդիպմանը ներկա որոշ մասնակիցներ հայտնում են, որ Նիկոլի հետ հանդիպման գնացած մարդկանց մեծ մասը կապ չի ունեցել հայ համայնքի հետ, և նույնիսկ մի քանի տասնյակ հոգու հանդիպման բերելը Նիկոլի համար իսկական փորձության է վերածվել. ստիպված են եղել Երևանից գնացածներով սենյակը լցնել, այդ թվում՝ այս օրերին Գերմանիայում գտնվող մի քանի սորոսականներով։ Ի դեպ՝ ըստ տեղեկությունների՝ այս պատճառով Գերմանիայում ՀՀ դեսպան Ենգիբարյան Վիկտորի գլխին Նիկոլը «շան լափ է թափել»՝ ստիպելով թերևս փոշմանել որ Գերմանիայւոմ ՀՀ դեսպան է ժամանակին կարգվել:Այսինքն՝ Հայաստանի վարչապետ աշխատող մարդը հազարից մեկ եկել-հասել է Գերմանիա, բայց տեղի կարևորագույն հայկական կառույցները, Առաջնորդարանը չեն մասնակցել հանդիպմանը:

Բնավ առաջին անգամ չէ, որ գտնվելով երկրից դուրս՝ Նիկոլը բախվում է նման խնդրի. նրան բոյկոտում են և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում ու Ռուսաստանում, որտեղ նրան բնական դավաճան են համարում՝չցանկանալով շնչել նրա հետ միևնույն օդը միևնույն սենյակում:

Նիկոլի տեսանկյունից Գերմանիայում կատարվածը, իհարկե, աղետ է, բայց ա՛յ հայերի դիտակետից՝ հուսադրող երևույթ. իշխանությունները չունեն ռեսուրս ո՛չ ներսում, ո՛չ դրսում, ինչը նշանակում է, որ Հայաստանի ազատագրումն օկուպացիոն ռեժիմից շատ ավելի սահուն ու հեշտ է տեղի ունենալու,երբ գա վճռական պահը:

Գաղտիք չէ,որ 2018-ի հեղափոխությունը տեղի ունեցավ նաև սփյուռքահայության մեծամասնության ջատագովությամբ նաև: Բայց այսօր այդ ռեսուրսից մի մազ անգամ չի մնացել: Այդ ռեսուսրը կտրուկ անկում ապրեց 44-օրյա պատերազմից հետո, իսկ իր վերջին հասավ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունից հետո, որը Նիկոլը նույնիսկ էթնիկ զտում չորակեց:

Բայց մի՞թե Նիկոլին այս ամենը հուզում է, եթե ՔՊ-ի իշխանության աղբյուրը բացառապես օտարերկրյա հատուկ ծառայություններն են վաղուց դարձել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել