Բուխարեստում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս մեկ չեմպիոն ունի:
70 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը եզրափակչում 7:3 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել վրացի Կեմերտելիձեի նկատմամբ՝ հաղթական միավորները վաստակելով վերջին վայրկյաններին: Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:
Անդրեասյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ 1/2-ում
8:5 հաշվով առավելության հասնելով Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի նկատմամբ:
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ կարիերայում չորրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել էր 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել