Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Տալեզադեհ Նավիդը իր վարած Ford Mustang մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Տիչինա 73/1 հասցեի շինության պատին, ապա երկաթե սյանը։

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել