Hraparak.am-ը գրում է․

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարի Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, որից հետո կողմերը նախատեսում են համաձայնագիր ստորագրել Կիևին Ֆրանսիայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։


Ըստ Ելիսեյան պալատի՝ այս «համաձայնությունը 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում G7 երկրների ստանձնած պարտավորությունների արդյունքն է»։

RFI ռադիոկայանը հիշեցնում է, որ այս հանդիպման ժամանակ դաշինքի անդամ երկրները, «ի հիասթափություն Կիևի, չկարողացան համաձայնության գալ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության օրացույցի շուրջ», սակայն համաձայնեցին երկարաժամկետ ռազմական օգնություն տրամադրել։

Առաջին երկիրը, որը նման պայմանագիր կնքեց Ուկրաինայի հետ, Մեծ Բրիտանիան էր։ Այն ստորագրվել է հունվարի սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի Կիեւ կատարած այցի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել