Lurer.com-ը գրում է.

Ռուս-ադրբեջանական երկխոսության թեմաներից մեկն էլ վերաբերում է ԼՂ հայ բնակչության վերադարձին ու նրանց իրավունքների և անվտանգության ապահովմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նախապատրաստվում են հերթական ռուս-ադրբեջանական կոնտակները՝ կապված ռուս խաղաղապահ կոնտիգենտի հետ։ Մեր երկխոսությունն այդ բնագավառում պարբերական բնույթ է կրում և կոնստրուկտիվ է ընթանում»,-ասել է նա։

Ի թիվս այլ հարցերի, Զախարովայի խոսքերով, քննարկվում են ԼՂ հայ բնակչության վերադարձի հեռանկարները, նրանց իրավունքների և անվտանգության ապահովումը, նաև կրոնական ու պատմական հուշարձանային ժառանգության համատեղ պահպանման հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել