Որպեսզի պարզ դառնա, թե ինչ է մեզ սպասվում և ուր ենք գնում այսպես շարունակելու դեպքում, ՔՊ-ական Մարիշն է Ազգային ժողովում ակամա փորձել սթափեցնել հանրությանը՝ բացահայտելով այն ամենը, ինչ ինքը մտածում է Հայոց ցեղասպանության մասին: Նա, գերազանցելով բոլոր հակառեկորդները, մասնավորապես,  իր զարմանքն է արտահայտել, թե ինչու են մարդիկ մեծանալուց հետո մտածում, որ թուրքերը ցեղասպանել են հայերին: Ըստ Մարիշի, պետք է չամաչել ու դասագրքերում նշել, որ Թուրքիան դրսի ազդեցությունը չեզոքցնելու ցանկությունից դրդված հայերի հարցերը լուծեց ուրույն կերպով: «Ես չեմ հասկանում՝ դպրոցը, երբ ավարտում են և դառնում են քաղաքական գործիչ,  ինչո՞ւ ա քաղաքական միտքը տափականում և վերածվում,որ թուրքերը կոտորում են հայերին, և դրա պատճառն այն է, որ թուրքը մնում է թուրք,հայը մնում է հայ»,-վայրահաչել է թուրքական հատուկ ծառայությունների սիրելի քածը: 

 

Հիմա հասկացա՞ք, որ թուրքերը լրիվ անմեղ էակներ են: Ավելին՝ նրանք են զոհը, իսկ մենք՝ դահիճ, որ, ըստ Մարիշի, Օսմանյան կայսրութան տակը փորելով ենք դարեր ի վեր զբաղվել՝օտար երկրների ձեռքին դառնալով գործիք:  

 

Իսկ Մարիշը, օրինակ, գիտի՞, թե ինչը դրդեց Հիտլերին 6 մլն հրեա ողջակիզել: Նա էլ, ըստ նացիստների, փորձում էր ընդամենը գերմանացի ժողովրդին վերադարձնել իրեն պատկանող հարստությունը, քանի որ այդ շրջանում գերմանական կապիտալի ջախջախիչ մեծամասնությունը գտնվում էր հրեա բուրժուաների ձեռքին: Վա՞տ բան է արել էդ մարդը, ընդամենն ուզում էր հարստացնել գերմանացիներին, նրանց սարքել երկրի տերը… 

 

Մարիշը այն ցուցակի առաջին շարքերում է, որտեղ ընդգրկվածներն առաջինն են կրելու պատասխանատվություն իշխանափոխությունից հետո: Իսկ այն, որ սրանց պատժելուն այլընտրանք ուղղակի չկա, անքննարկելի է, քանի որ հարցը դրված է  հետևյալ կերպ՝ կա՛մ մարիշները, կա՛մ հայ ժողոուրդը: 

 

Շուտով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էլ Նիկոլը կապամոնտաժի ու տեղը Էնվերին ու Ջեմալին հավերժացնող կիսանդրիներ կդնի՝ թուրք ժողովրդի «զոհողությունները» խորհրդանշող: 

 

Թքեմ ձեր ճակատին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել