«Ազատմանս դիմումը գրեցի...մեծ ցավ եմ ապրում, որ լքում եմ հարազատ թատրոնս` տունս...» ,- գրել է Մհեր Մկրտչանի անվան թատրոնի դերասան Լևս Դավթյանը։
 
«Մհերն ա ինձ բերել թատրոն, լավագույն դերերիս մեջ մեծ ամակ ունի ինքը, ու Մհերին հեռացնելուց հետո բարոյական չեմ համարում իմ հետագա աշխատանքը մեր թատրոնում...
 
Սրանք մի օր գնալու են, իրենց ծառայող աղբին էլ քամին սրբելու ա, տանի... դեռ կվերադառնանք ու դեռ կտեսնենք` ով ինչ կորցրեց... Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, մինչ հանդիպում...»,-գրել է դերասանը։

Մհեր Մկրտչյանի թատրոնի դերասանուհի Անի Ղազարյանը ևս ազատման դիմում է գրել։

«Ազատման դիմում գրեցի ....
դժվար էր, ծանր, բայց բարոյական ...
ու էդպես կլինի միշտ ՝ ամուսնուս ձեռքը բաց չեմ թողնի երբեք...

Հ.Գ. կներես Մուշեղիչ...  մի օր ամեն ինչ լավ կլինի...",- գրել է Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ ազատման դիմում գրել էր նաև թատրոնի դերասան Լևս Դավթյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել