Հորդանանում ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը Սպիտակ տան պատասխանը կարող է ավելի ուժեղ լինել, քան Իրաքում և Սիրիայում նախորդ պատասխան հարձակումները: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Միաժամանակ CNN-ը նշում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ու Սպիտակ տունը փորձում են գաղտնի պահել իրենց ծրագրերը։

Հեռուստաալիքը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը «աճող ճնշման» տակ է գտնվում Հորդանանում բազայի վրա հարձակումներից հետո։ Որոշ հանրապետականներ կոչ են արել ԱՄՆ-ի ուղղակի պատասխան քայլեր ձեռնարկել Իրանի դեմ, հայտնում է CNN-ը:

Աղբյուրները նշում են, որ Բայդենի վարչակազմը դիտարկում է Սիրիայում և Իրաքում իրանական գրոհայիններին հարվածելու հնարավորությունը։ «Հարձակողական կիբերգրոհը» դիտարկվում է որպես հարվածի մեկ այլ տարբերակ։ Միևնույն ժամանակ, ընդգծում է հեռուստաալիքը, վերջին ամիսներին ԱՄՆ-ն բազմիցս հարձակվել է Իրանում և Սիրիայում իրանական խմբավորումների ներկայացուցիչների զենքի պահեստների վրա, սակայն «դա չկարողացավ կանգնեցնել գրոհայիններին»։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում պատերազմի Իրանի հետ։ «Մենք չենք փնտրում ավելի լայն հակամարտություն Մերձավոր Արևելքում: Ըստ էության, նախագահի յուրաքանչյուր գործողություն ուղղված էր լարվածության թուլացմանն ու թեէսկալացիային»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել