Lurer.com-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում Արագած լեռան լուսանկարն է հրապարակել ու դրան կից գրել. «Արագած. Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը՝ 4090մ»: Նիկոլ Փաշինյանի այս գրառումը վրդովեցրել է քաղաքացիներին: Նրանք մեկնաբանություններում կոշտ արձագանքել են Փաշինյանին՝ հիշեցնելով, որ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն Արարատն է: Օգտատերերի կոշտ արձագանքից հետո Փաշինյանի գրառման տակ մեկնաբանությունների բաժինը փակվել է:

Ինչպես տեսնում ենք, Նիկոլ Փաշինյանը հերթական պրովոկացիային է դիմել՝ օգտագործելով իր կողմից այդքան սիրված սոցցանցերը: Իսկ նպատակը հասկանալի է․ մի կողմից՝ նա արդեն իսկ քայլ առ քայլ առաջ է տանում նոր Սահմանադրության մեջ Արարատից հրաժարվելու իր ծրագիրը: Դիցուք՝ չի բացառվում, որ ՀՀ զինանշանից հեռացվի Արարատ լեռը: Պատահական չէ, որ Փաշինյանը վերջերս հաճախ է իր հրապարակային ելույթներում նշում, որ իր համար ՀՀ ամենաբարձր գագաթն Արագածն է: Հեռացնելով Արարատը ՀՀ զինանշանի վրայից՝ Փաշինյանը կշահի նաև Թուրքիայի սիրտը և ևս մեկ խոչընդոտ կվերացնի հայ-թուրքական «հաշտեցման» ուղղուց: Մյուս կողմից՝ նման պրովոկացիաներով Փաշինյանը նաև հանրային տրամադրությունների զոնդաժ է իրականացնում՝ հասկանալու համար, թե ինչպես է հանրության մեծամասնությունը վերաբերվում նոր Սահմանադրություն ունենալու նրա նոու-հաուին: Ինչպես ցույց է տալիս փորձագիտական շրջանակների արձագանքը և օգտատերերի մեծամասնության գրառումները՝ Փաշինյանին լուրջ հիասթափություն է սպասվում: Պարզից էլ պարզ է, որ հայ հասարակության ճնշող մեծամասնությունը չի պատրաստվում հրաժարվել իր ինքնությունից, ազգային և հոգևոր արժեքներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել