Lurer.com-ը գրում է.

Ամերիկացի ռեփեր Քարտիս Ջեյմս Ջեքսոն III-ը, ով առավել հայտնի է 50 Cent բեմական անունով, Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել ու զարմացրել երկրպագուներին։

48-ամյա երաժիշտը կիսվել է մի շարք լուսանկարներով, որոնցում կեցվածք է ընդունել բաց մոխրագույն տաբատով, սպիտակ շապիկով և սև բաճկոնով։ Հրապարակված կադրերում նկատելի է, որ արտիստը բավականին նիհարել է։

Երկրպագուները նկատել են կատարողի արտաքինի կտրուկ փոփոխությունները, որոնց մասին սկսել են գրել հրապարակման տակ գտնվող մեկնաբանություններում։ «50 Cent-ն այժմ 25 Cent-ի տեսք ունի», «Շատ ես նիհարել», «Ինչպե՞ս նիհարեցիր այդքան արագ»,– գրել են նրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել