Արդյոք կարելի՞ է ընդդիմադիր համարել այն ուժերին, որոնք դեմ չեն արտահայտվել «Մաքսային միությանը» միանալու Սերժի որոշմանը:
Ի՞նչ անուն պետք է տալ այն քաղաքական ուժին, որն իրեն միակ ընդդիմությունն է համարում, բայց մինչ օրս «Մաքսային միությանը» միանալու վերաբերյալ ոչ մի հստակ դիրքորոշում չի հայտնել, միայն ասել է, որ «պետք չի Պուտինին ու ՌԴ-ին հայհոյել»:
Ի՞նչ անուն պետք է տալ այն ուժին, որն իրեն «ազգային» է կոչում, բայց «ըմբռնումով է մոտենում» երկիրը ռուսական ազդեցության տակ մտցնելու որոշմանը:
Ի՞նչ անուն պետք է տալ այն ուժին, որն իրեն «այլընտրանք» է կոչում, բայց քար լռություն է պահպանում «Մաքսային մությանը» միանալու հարցում` արդարանալով, թե «տեղյակ չեն» մանրամասներին:
Ակնհայտ է, որ բոլոր այս ուժերը ըստ էության կողմ են Մաքսային միությանը միանալուն, բայց քաջությունը չի ներում այդ մասին բարձրաձայն ասել: Հայտարարել, որ այդ հարցում Սերժի հետ տարաձայնություն չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել