Lurer.com-ը գրում է.

Հայտնի թուրք խոհարար Սոլթ Բեն (Salt Bae) քննադատության է ենթարկվել՝ Դուբայում գտնվող իր ռեստորանից 108500 դոլար արժողությամբ կտրոն ցուցադրելուց հետո։

«Փողերը գալիս է, փողը գնում է»,- Instagram-ում գրել է 40-ամյա թուրք խոհարարը, ում իսկական անունը Նուսրեթ Գյոքչեն է։

Քննադատները պնդում են, որ նման կերպով պարծենալը վիրավորանք է թուրքերի համար, ովքեր պայքարում են 60 տոկոս աճող գնաճի և 10 տոկոս գործազրկության դեմ, հաղորդում է Newsflash-ը:

Nusr-Et Steakhouse Dubai-ի Four Season Resort-ի անանուն հաճախորդները մեծ գումարներ են ծախսել տավարի մսի, կարտոֆիլի ֆրիի, աղցանի, փախլավայի եւ մրգերի վրա: Նրանք նաեւ վայելել են ոսկեպատ շքեղ միս, մեկ ֆիլե–մինյոն (270 դոլար) եւ երեք սթեյք (1390 դոլար): Որպես խմիչք՝ նրանք ընտրել են չորս մարտինի ($130), 2009 թ-ի Chateau Petrus-ի երկու շիշ ($53,900), մեկ շիշ Petrus՝ 2011 թ-ի ($17,700) եւ հինգ չափաբաժին Louis XIII էքսկլյուզիվ կոնյակ ($7,500): Նրանք նույնիսկ 24500 դոլար թեյավճար են թողել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել