Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 19-ին, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ ՆԳ նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը բավականին թեժ է անցել։ ՆԳ նախարարը խիստ հանձնարարականներ է տվել պաշտոնյաներին և հայտնել, որ չի հանդուրժի համակարգում հակաօրինական գործողությունները, խիստ պատասխանատվության կենթարկվեն այն ծառայողները, ովքեր քաղաքացիների նկատմամբ կդրսևորեն անբարյացկամ վերաբերմունք, ընդհուպ ոչ միայն կազատվեն աշխատանքից, այլ նաև նրանց վերաբերյալ կկազմվեն նյութեր։

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ հենց տեղում նախարարը աշխատանքից ազատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ Մհեր Մինասյանին։ 

Առաջիկայում ոստիկանության բաձրաստիճան պաշտոնյաների կազմում սպասվում են պաշտոնանկություններ, ովքեր թերացել են աշխատանքում։
 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել